Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն առաջարկում է փոխել կալանավորված անձի կապը ընտանիքի անդամների հետ քննիչի որոշմամբ սահմանափակելու վերաբերյալ դրույթը

ՄԻՊ-ն առաջարկում է փոխել կալանավորված անձի կապը ընտանիքի անդամների հետ 
քննիչի որոշմամբ սահմանափակելու վերաբերյալ դրույթը

ԵՐԵՎԱՆ, 20 Մ ԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոխել կալանավորված անձի կապը ընտանիքի անդամների հետ քննիչի որոշմամբ սահմանափակելու մասին դրույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 20-ին «Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կարծում եմ, պետք է  փոխել այս պրակտիկան: Մենք առաջարկել ենք մի համակարգ, որը նախատեսում է  միջդատական վարույթում դատախազի որոշմամբ այդ ակտի կայացում, ինչը լինի նաև դատական ուժեղ վերահսկողության տակ: Որոշումը պետք է լինի հստակ ժամկետներով սահմանափակված և անընդհատ վերանայման ենթակա՝ անկախ նրանից անձը ցանկանում է դա, թե չէ: Ոսումնասիրությունը վկայում է, որ դեպքեր ունենք, որոնք կամայական կիրառության տպավորություն են թողնում»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով` չափազանց կարևոր է նաև  ոստիկանության բաժիններ բերման ենթարկելիս անձնանց նվազագույն իրավունքների ապահովումը, և այդ հարցը արդյունավետ քննարկվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի, օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]