Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նալբանդյանը ելույթ է ուենցել Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստին

Նալբանդյանը ելույթ է ուենցել Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի 
քաղաքական կոմիտեի նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մարտի 20-ին ելույթ ուենցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի Երևանում գումարված նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի ավելի քան 27 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություններ, բացեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, մանրամասն ներկայացրեց հոկտեմբերին Երևանոմ կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]