Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրիայի նախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

Ավստրիայի նախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը շնորհավորել են Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին  շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասված է․

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը Ավստրիայի համար կարևոր գործընկեր է: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անցած 25 տարվա ընթացքում թե՛ երկկողմ. թե՛ բազմակողմ մակարդակով մեր երկրների միջև հարաբերությունները բավականին դրական զարգացում են ապրել:

Ավստրիան մշտապես հանդես է եկել  Եվրամիության եւ Հայաստանի միջև համագործակցության խորացման օգտին, ես ողջունել եմ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Այս տարվա  երկրորդ կեսին ԵՄ-ի խորհրդում Ավստրիայի նախագահության ընթացքում մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այդ գործընկերությունն էլ ավելի խորանա»:

Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ով իր շնորհավորական ուղերձում նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ: Նա  կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում եւ բեղուն համագործակցությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նաեւ ողջունել է 2018թ-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երեւանում՝ նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծապես շահագրգռված է համատեղ գործունեության միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ այդ կարեւոր իրադարձությանը:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի խորհրդի անդամ դեսպան Քամերոն Մունթերը, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հասարակական, քաղաքական գործիչներ, մշակույթի, արվեստի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]