1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյանը իր անձնական հավակնությունները միշտ ցածր է դասել պետության շահից. Շարմազանով

Սերժ Սարգսյանը իր անձնական հավակնությունները միշտ ցածր է դասել պետության 
շահից. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, ով իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որում նա չի բացառել վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանն այսօր էլ վարչապետ դառնալու հավակնություններ չունի, սակայն հավելեց, որ իրողությունները փոխվել են: «Վերջնական որոշում դեռ չունենք, սակայն մեր որոշումը կբխի այն գործչի առաջադրմամբ, որը լավագույնս կարող է Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորություններն իրականացնել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիները մինչև 2022թ. կառավարություն ձևավորելու մանդատ տվել են ՀՀԿ-ին՝ հավելելով, որ առաջիկայում կառավարության ձևավորման գործընթացը կեղծիք ներկայացնելու ընդդիմության բոլոր փորձերը կեղծ քաղաքական օրակարգ են:

ՀՀ ԱԺ փոխնախագահը չցանկացավ մեկնաբանել «Ելք» դաշինքում առկա տարաձայնությունները: Նրա խոսքով՝ եթե խոսի դրա մասին, կլինեն կարծիքներ, թե ինքը չարախնդում է: ԱԺ փոխնախագահն ասաց, որ երկրում ավելի կարևոր գործեր կան, քան «Ելք»-ի օրակարգի մասին խոսելն է:

Tert. am-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ, պատասխանել է.  «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]