Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քննարկվում է Զինված ուժերում կարգապահության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի փորձը ԵԽ-ի այլ անդամ երկրներում ներդնելու հարցը

Քննարկվում է Զինված ուժերում կարգապահության և մարդու իրավունքների 
պաշտպանության ոլորտում Հայաստանի փորձը ԵԽ-ի այլ անդամ երկրներում ներդնելու 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերում կարգապահության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված արդյունքները բավականին տպավորիչ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

«Զինված ուժերում հիմնական գերխնդիրն է հանցավորության նվազումը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը իմ խորին համոզմամբ եղել է ու մնում է  մեր մարտունակության երաշխիքներից մեկը: Տարածաշրջանում մեր Զինված ուժերը մարդու իրավունքների պաշտպանության առումով այնպիսի վիճակում է, որ Եվրոպայի խորհուրդը, նախարարների կոմիտեն մեզ հետ քննարկում են, թե ինչպես ներդնել այդ փորձը ԵԽ-ի մյուս երկրներում ևս,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը այս ոլորտում առաջատարն է, որովհետև այն մեխանիզմները, որ ներդրվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից և  այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանը, բավականին տպավորիչ են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]