Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայտնի են Արթուր Աբրահամի մրցակիցը եվ մենամարտի անցկացման վայրը  


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:
Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար, և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Արթուր Աբրահամը հաղթական է տրամադրված:

 «Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզչիս` Ուլի Վեգների հետ, և նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` դիտարժան մրցելույթ ցուցադրելու իմ մարտարվեստի երկրպագուների համար: Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: Սա լավ փորձ կլինի ինձ համար, և կարող եմ ապացուցել, որ պատրաստ եմ նորից վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Պատրիկ Նիլսենը ևս նշել է հաղթելու իր ցանկության մասին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ