1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի է ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրության քվեարկության օրը

Հայտնի է ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրության քվեարկության օրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 21-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում այս մասին հայտնեց Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի  նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությունը կանցկացվի ժամը 10:30-11:30-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիքյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Խորհրդարանը ՍԴ նոր նախագահին կընտրի փակ, գաղտնի քվեարկությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]