Աշխարհի ամենահարուստ մարդուն նախազգուշացրել են մահացու վտանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցի օգտատերերը գնահատել են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի լուսանկարը, որը փողոց Էր դուրս եկել ռոբոտ-շան հետ: Զբոսանքի լուսանկարը հայտնվել Է Twitter-ում միլիարդատիրոջ պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմ նոր շան հետ զբոսանքի ենք դուրս եկել #MARS2018-ի խորհրդաժողովինե,-պարծեցել Է Բեզոսը: Դատելով ըստ ամենայնի՝ նա ձեռք Է բերել SpotMini բազմաչարչար շուն-ռոբոտը, որին ծաղրանքի են ենթարկել Boston Dynamics-ի մշակողները:
Աշխարհի ամենահարուստ մարդու բաժանորդները կատակով հայտարարել են, որ Amazon-ի ղեկավարը պետք Է զգուշանա իր նոր սանից, քանի որ շունը շատ Է հիշեցնում «Սեւ հայելի» սերիալի մեխանիկական հրեշին. Metalhead-ի չորրորդ եթերաշրջանի Էպիզոդում հերոսուհին ամբողջ սերիայի ընթացքում փորձում Էր փրկվել շուն-ռոբոտից:
Taking my new dog for a walk at the #MARS2018 conference. #BostonDynamics pic.twitter.com/vE6CXrvV3o
— Jeff Bezos (@JeffBezos) 19 марта 2018 г.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում