Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լույս է տեսել Գագիկ Հակոբյանի «Օդը, թոթը, լաբատկեն կոթը» շախմատային մանրապատումների գիրքը  

Լույս է տեսել Գագիկ Հակոբյանի «Օդը, թոթը, լաբատկեն կոթը» շախմատային 
մանրապատումների գիրքը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել շախմատի Երևանի և Հայաստանի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Հակոբյանի «Օդը, թոթը, լաբատկեն կոթը» մանրապատումների, ինչպես նաև մեծագույն շախմատիստների և քաղաքականության մասին պատմող գիրքը:

«Գրքում առկա են մանրապատումներ, որոնց մասնակիցը կամ ականատեսն եմ ես եղել: Իսկ երկրորդ մասում խոսվում է շախմատի մեծությունների և քաղաքականության մասին: Անդրադարձ կա 4 շախմատիստի`Ռոբերտ Ֆիշերին, Գարրի Կասպարովին, Բորիս Սպասկուն ու Վիկտոր Կորչնոյին, թե ինչպես ընդվզեցին իրենց երկրների իշխանությունների դեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Խոսելով գրքի` ոչ շախմատային վերնագրի մասին, Հակոբյանը պատմեց. «Արցախում էի, գյուղերից մեկում հանդիպեցի մի ծերունու, ով բահով աշխատում էր: Մոտեցա, ողջունեցի, և հարցրի, թե քանի տարեկան է: Պատասխանեց, որ 2 տարի առաջ նշել է 100-ամյակը: Իսկ իմ այն հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, ասաց. «Օդը, թոթը, լաբատկեն կոթը»:

Ընթերցողը կծանոթանա նաև Տիգրան Պետրոսյանին, Ռաֆայել Վահանյանին և Լևոն Արոնյանին նվիրված հեղինակի մտորումներին: Տպագրվել են նաև հատվածներ հեղինակի  հոդվածներից, ինչպես նաև ճանաչված լրագրողների մտքերը նրա մասին:

ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Հակոբյանը մինչ այս հրատարակել է շուրջ 20 գիրք` շախմատային մեթոդիկաներ, ձեռնարկներ և մենագրություններ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]