Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԽ-ի անդամ երկրների շարքում Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առումով  

ԵԽ-ի անդամ երկրների շարքում Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների 
կատարման առումով

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար շատ կարևոր է մարդու իրավունքների վերականգնումը և այնպիսի մեխանիզմների ներդրումը, որպեսզի ապագայում կանխվի այդ խախտումների հավանականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 20-ին «Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

«ԵԽ-ի բոլոր անդամ երկրներից Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առումով: Այստեղ շատ կարևոր է գնահատել, որն է մեր երկրի արդյունավետությունը, քանի որ ՄԻԵԴ-ի վճիռները կատարելը ֆորմալ գործողություն չէ: Դա ենթադրում է երկու կարևոր հանգամանք` մարդու իրավունքների հնարավորինս վերականգնում և այնպիսի համակարգի ստեղծում, որն ապագայում կկանխի նմանատիպ խախտումների հավանականությունը: Հայաստանը առաջատարներից մեկն է հենց այդ առումով, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրի համար առաջնահերթություն է, և մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ներդնել, որպեսզի ոչ միայն վերականգնի մի անձի իրավունքը, այլ նաև հետագայում բացառվեն նմանատիպ այլ դեպքերը»,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանը խոր հարգանք ունի մարդու իրավունքների նկատմամբ:

Խոսելով միջոցառման նպատակների մասին՝ Կոստանյանը նշեց, որ քննարկվելու են քրեական արդարադատություն իրականացնող համակարգի բարեփոխումներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության, խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների ստեղծմանը վերաբերող հարցերը:

«Հենց դրանով է պայմանավորված այս միջոցառումը` քննարկել մեր իրավապահ համակարգի բարեփոխումներն այն իմաստով, որ դրանք առավելագույնս համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության դրույթներին:

Մենք հրավիրել ենք ԵԽ գլխավոր դատախազության ասոցիացիայի փոխնախագահին, Իտալիայի զինվորական դատախազին, որպեսզի գործնական քննարկում կազմակերպենք, թե ինչպես անել, որպեսզի Հայաստանում և՛ ոստիկանության, և՛ քննչական, և՛ դատախազական ապարատները առավելագույնս արդյունավետ գործեն»,- ասաց Կոստանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]