1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականներն ԱՄՆ-ում վերահաս «մահաբեր տապ» են կանխատեսել

Գիտնականներն ԱՄՆ-ում վերահաս «մահաբեր տապ» են կանխատեսել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կլիմայի՝ մարդու գործունեության հետ կապված փոփոխությունները 2020 թվականին կբերեն այն բանին, որ Կալիֆոռնիայում եւ ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում կհաճախանան Էքստրեմալ տապի ժամանակաշրջանները: Հետազոտողների եզրակացություններին կարելի Է ծանոթանալ EurekAlert! պորտալում հրապարակված մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Մայամիի Ծովային եւ մթնոլորտային գիտությունների դպրոցից հետազոտողներն իրենց աշխատությունում օգտագործել են կլիմայական մոդելներ եւ եղանակային այն տվյալները, որոնք հավաքվել են 1900-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակաշրջանում: Դա թույլ Է տվել նրանց ամառային ամիսներին օդի ջերմաստիճանի բարձրացումը կանխատեսել մինչեւ 21-րդ դարի վերջը: Ընդ որում՝ Էքստրեմալ տապը սահմանվել Է որպես երեք կամ ավելի օր տեւողությամբ շոգ ժամանակաշրջան, երբ ջերմաստիճանը հասնում Է ռեկորդային բարձր ցուցանիշների: Ավելի վաղ կլիմայագետները Environmental Research Letters հանդեսում հրապարակված հոդվածում հայտարարել են, որ Երկիր մոլորակի ավելի քան հինգ միլիոն բնակիչներ մինչեւ 2100 թվականը կկորցնեն իրենց տունը ծովի մակարդակի բարձրացման պատճառով նույնիսկ այն դեպքում, եթե Փարիզի համաձայնագրերը կատարվեն, եւ մոլորակն ավելի տաքանա ընդամենը Ցելսիուսի 1,5 – 2 աստիճանով:

«Մենք սովորել ենք կարծել, թե Փարիզի համաձայնագիրը մեզ կփրկի գլոբալ տաքացման հետ կապված բոլոր խնդիրներից: Մեզ հաջողվել Է ցույց տալ, որ նույնիսկ բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումը կհանգեցնի այն բանին, որ Երկրի ափամերձ շատ տարածաշրջանների բնակիչներ ստիպված կլինեն պայքարել ծովի մակարդակի աճի եւ հեղեղների հաճախացման դեմ»,- հայտարարել Է Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կլիմայագետ Դեւիդ Ռասմուսենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]