1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր մանրամասներ Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարի վերաբերյալ

Նոր մանրամասներ Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսի վթարի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ Վորոնեժի շրջանում. այն կանոնավոր ուղեւորափողադրող ընկերության շարժակազմ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

Նրա խոսքով` «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանում էր «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությանը: «Ընկերությունը շահել էր մրցույթում եւ սպասարկում էր Երևան-Տվեր ուղղությունը»,-ասաց նա: 

Վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվությունը դեռ ճշտվում է, և ավելի վաղ հայտարարվածը, որ մահացել է ավտոբուսի վարորդը, դեռ ճշգրտումների կարիք ունի: Նշվում էր, որ մահացել է նաև վթարի մյուս մասնակից բեռնատարի վարորդը:

Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]