Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայում թուրքական կառույցների վրա ընթացիկ տարում 37 հարձակում է իրականացվել

Գերմանիայում թուրքական կառույցների վրա ընթացիկ տարում 37 հարձակում է 
իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` 2018 թվականի ընթացքում Գերմանիայում գտնվող թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:

Հարձակումները մեծամասամբ կապված են եղել Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների փաստի հետ:

Գերմանիայի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ թուրքական մզկիթների, մշակութային կառույցների, ռեստորանների վրա հարձակում են իրականացրել քրդական կամ քրդամետ խմբերը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ տարվա ընթացքում հնարավոր է, որ թուրքական կառույցների վրա հարձակումներն ավելանան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]