Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանը չինական ընկերության հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը

Վահան Մարտիրոսյանը չինական ընկերության հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» 
ծրագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Powerchina International Group Limited «ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոյի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարը ողջունելով հյուրերին` ներկայացրել է իր նկատառումները «Powerchina International Group Limited» - ի կազմում ընդգրկված «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության վերաբերյալ, որն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վահան Մարտիրոսյանը անդրադարձել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, դրանց լիարժեք, ժամանակին և ամբողջ ծավալով կատարմանը, նաև ընդգծել կառուցվող ճանապարհի կարևորությունը։ 

Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ ընկերությունն ունի բոլոր հնարավորությունները ճանապարհի կառուցման աշխատանքները ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհի կառուցման տեխնիկական մի շարք խնդիրներ, ընդգծվել է այն բարձր որակով սահմանված ժամկետների շրջանակներում կառուցելու անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]