Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփի Աստվածաշունչը թանգարանային ցուցադրանքի մաս Է դարձել

Դոնալդ Թրամփի Աստվածաշունչը թանգարանային ցուցադրանքի մաս Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Աստվածաշունչը ձեռք Է բերվել Աստվածաշնչի թանգարանի կողմից եւ ներառվել «Աշխարհի Աստվածաշունչերը» ցուցադրանքում: Ինչպես մարտի 19-ին հայտնել Է Fox News հեռուստաընկերությունը, դա այն Աստվածաշունչն Է, որի վրա ձեռքը դրած Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին երդում Է տվել որպես ԱՄՆ-ի 45-րդ նախագահ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ գիրքը Թրամփին նվիրել Է նրա մայրը՝ Մերի Էննը դեռ այն տարիներին, երբ նա կիրակնօրյա դպրոց Էր հաճախում Նյու Յորքի Քուինսի շրջանում:

«Մենք ուրախ ենք այս կարեւոր ցուցանմուշը հավելել նախագահական Աստվածաշունչերի մեր աճող հավաքածուին»,-հայտնել Է Աստվածաշչի թանգարանի նախագահ Հերի Սամերսը:

Թրամփի Աստվածաշունչը ցուցադրանքում պահվելու Է այն գրքերի կողքին, որոնք պատկանում Էին նախագահներ Հարրի Թրումենին, Դուայթ Էյզենհաուերին, Ջորջ Բուշ Ավագին եւ Ջորջ Բուշ Կրտսերին: Աստվածաշնչի թանգարանը Վաշինգտոնում բացվել Է անցյալ տարվա նոյեմբերին: Նրա հավաքածուում շուրջ 2 հազար ցուցանմուշ կա կրոնի պատմության վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]