Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ Հրայր Թովմասյանն արդյունավետ կօգտագործի իրեն տրված երրորդ շանսը

Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ Հրայր Թովմասյանն արդյունավետ կօգտագործի իրեն 
տրված երրորդ շանսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Այս մասին ՀՀ ՍԴ նախագահի ընտրության հարցի քննարկմանը հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մենք դեմ էինք քվեարկել նրա թեկնածությանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, դեմ ենք քվեարկելու նաև նրա թեկնածությանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ Հրայր Թովմասյանը Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու երրորդ շանսն է ստանում: «Երբ նա նշանակվեց արդարադատության նախարար, ես աշխատում էի հասարակական կազմակերպությունների սեկտորում, և հանրային սեկտորում կարծիք կար, որ մեր դաշտից մարդ է գնում գործադիր իշխանություն, հետևաբար մենք մեր ձայնը լսելի կդարձնենք գործադիր իշխանությունում: Դրանից հետո նա երկրում բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն ստացավ նաև Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Դա էլ էր շանս… Ես կարծում եմ, որ այս շենքում չկա մարդ, ով ավելի շատ է քննադատել Հրայր Թովմասյանին, քան ես: Սակայն մտածում եմ, որ նա հիմա ստանում է երրորդ շանսը»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ նման հնարավորություն շատ քչերն են ստանում՝ հույս հայտնելով, որ Հրայր Թովմասյանը ի վերջո կօգտագործի իրեն տրված երրորդ շանսը՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]