1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ի անդամ երկրներում նշում են երջանկության միջազգային օրը

ՄԱԿ-ի անդամ երկրներում նշում են երջանկության միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թվականին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշումն ընդունվել Է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական-տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:

Ինչպես ընդգծվում Է Գլխավոր ասամբլեայի բանաձեւում, երկրներին առաջարկվում Է տոնը նշել «պատշաճ ձեւով, այդ թվում՝ կրթական եւ լուսավորչական ծրագրերի օգնությամբ»:

Շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին է, ասենք, երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկերը չեն տալիս:

ՄԱԿ-ի միջազգային տոների օրացույցը հարյուրից ավելի տոն է ներառում, այդ թվում՝ Կենսաբանական բազմազանության օրը (մայիսի 22), Հեպատիտի օրը (հուլիսի 28), Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21), Մտավոր սեփականության օրը (ապրիլի 26):

Պետք է նշել, որ Հայաստանի Կոտայքի մարզի Ալափարս գյուղի փողոցներից մեկը կոչվում է Երջանկության փողոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]