1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուլյանովսկում մայրն սպանել Է իր երեք անչափահաս երեխաներին ու ինքնասպան եղել

Ուլյանովսկում մայրն սպանել Է իր երեք անչափահաս երեխաներին ու ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուլյանովսկում շենքերից մեկի բնակարանում գտել են տեղի բնակչուհու եւ նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Ինտերֆաքս»-ը, մարտի 20-ին հաղորդվում Է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի Ուլյանովսկի մարզի քննչական վարչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայտնաբերվել են երեք երեխաների դանակահարված մարմիններ, ինչպես նաեւ նրանց մոր մարմինը: Նախնական վարկածով՝ կինը, մահացու վերքեր հասցնելով փոքրիկներին, ինքնասպանությամբ վերջ Է տվել իր կյանքին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հարուցվել Է քրեական գործ:

Հաղորդագրության մեջ ճշտվում Է, որ մահացած երեխաները եղել են հինգ, վեց եւ տասը տարեկան: Մարզային դատախազության կայքում նշվում Է, որ այդ փաստով կատարվում Է ստուգում: «Պարզվել Է, որ երեխաներն ապրում Էին մոր հետ, որն ամուսնուց բաժանված Է»,-ասված Է հաղորդագրության մեջ: «37-ամյա կինը չԷր աշխատում, քանի որ կրտսեր երեխան հաշմանդամ Էր: Ընտանիքը համարվում Է բարեկեցիկ, ամուսինները վերջերս են բաժանվել»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են մարզային դատախազության մամուլի ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]