1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին    

Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչները հարգանքի 
տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 19-21-ը գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվիրակության կազմում են 27 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով շուրջ 50 պետական-քաղաքական գործիչներ: Պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մարտի 20-ին Երեւանում անցկացնելու Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի  հերթական նիստ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]