Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեմոկրատներն ու հանրապետականները ԱՄՆ-ի ընթացիկ բյուջեն համաձայեցրել են 1,3 տրլն դոլարի չափով

Դեմոկրատներն ու հանրապետականները ԱՄՆ-ի ընթացիկ բյուջեն համաձայեցրել են 1,3 տրլն դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները դռնփակ բանակցությունների արդյունքում մարտի 19-ին 2018 ֆինանսական տարվա (սկսվել Է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջեի ծախսային հոդվածները համաձայեցրել են 1,3 տրլն դոլարի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով օրենսդիրների օգնականների շրջանում իր աղբյուրներին:

Նրանց տեղեկությունների համաձայն՝ պաշտոնապես պայմանավորվածության ձեռքբերման մասին կհայտարարվի արդեն մարտի 20-ին, իսկ քվեարկությունը կկայանա մարտի 22-ին: Կողմերը փոխզիջման են հասել բազմաթիվ հարցերի շուրջ: Այսպես, հանրապետականները հասել են պաշտպանական բյուջեի 10 տոկոսով ավելացման, իսկ դեմոկրատները՝ ենթակառուցվածքի արդիականացման, օպիոդային ճգնաժամի հետ կապված պայքարի եւ երկրի լայն շրջանակի ներքին ծրագրերի ֆինանսավորման: Սակայն դեմոկրատները հրաժարվել են պաշտպանել ներգաղթի օրենսդրության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած փոփոխությունները:

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները պետք Է հաստատեն այս տարվա բյուջեն, որպեսզի թույլ չտան կառավարության աշխատանքի կասեցումը: Նրա ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ վերջին բանաձեւի ժամկետը լրանում Է մարտի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]