Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցուկերբերգն ավելի քան 6 մլրդ դոլար Է կորցրել Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալի պատճառով. CNBC

Ցուկերբերգն ավելի քան 6 մլրդ դոլար Է կորցրել Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալի պատճառով. CNBC

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը մարտի 19-ին ավելի քան 6 միլիարդ դոլարով կրճատվել Է իր հիմնած Facebook ընկերության բաժնետոմսերի փոխարժեքի նվազման պատճառով: Այս գնահատումները բերված են Միացյալ Նահանգների CNBC հեռուստաալիքի հրապարակած նյութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առեւտրաշրջանի արդյունքներով՝ արժեթղթերի արժեքն իջել Է գրեթե 7 տոկոսով: Հիմնական պատճառը դարձել Է այն մասին նորությունների հայտնվելը, թե Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica վերլուծական ընկերությանը հաջողվել Է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները եւ դրա հիման վրա մշակել ընտրողների քաղաքական նախապատվությունների վերլուծման ալգորիթմ:

Cambridge Analytica ընկերության կողմից տվյալների հավաքման մասին ավելի վաղ հայտնել Է The New York Times թերթը: Եվրախորհրդարանը մարտի 19-ին հայտարարել Է օգտատերերի անձնական տվյալների օգտագործման բնույթի վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ հետաքննություն անցկացնելու մտադրության մասին: Facebook-ի եւ Cambridge Analytica-ի նկատմամբ ստուգում անցկացնելու մտադրության մասին Է հայտնել նաեւ ԱՄՆ-ի Քոնեկտիկուտի նահանգի դատախազությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]