Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց  Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ԱՌԿ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար  Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի համար աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություններում իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից ներկայացված ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացվում է տեխնիկական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն բարելավվել է Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: ԱԻ նախարարը շեշտեց, որ Հիդրոմետ ծառայության դերակատարումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ ճիշտ կանխատեսումները ապահովում են գյուղատնտեսության ոլորտի անխափան ֆունկցիոնալությունը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից ծրագրի շրջանակներում մշակվել են հանրապետության «Սեյսմիկ վտանգի» և «Սեյսմիկ գոտիավորման» քարտեզներ, որոնցում ներառված է երկրի յուրաքանչյուր համայնքի սեյսմիկ վտանգի մանրամասն նկարագիրը: Քարտեզները հնարավորություն կտան թարմացնելու կառուցապատման նորմերը և ցանկացած վայրում կառուցապատում իրականացնելիս հստակ հաշվարկել սեյսմիկ ռիսկերը:

Համաշխարհային բանկի պատվիրակությունը գոհունակություն հայտնեց իրականացված համատեղ աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ վերահաստատելով ծրագրի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]