ԱԺ քառօրյա. օրակարգում է ՍԴ նախագահի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ
10:00, 20 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 88 պատգամավոր:
Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ մարտի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց: Քառօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին հարցը քվեարկության կդրվի մարտի 20-ին՝ նիստի մեկնարկին:
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ով մարտի 2-ին խորհրդարանի կողմից ՍԴ անդամ էր ընտրվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում