1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արոնյանը կիսեց միավորը Լիժենի հետ. հավակնորդների մրցաշար

Արոնյանը կիսեց միավորը Լիժենի հետ. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի այս տուրում Արոնյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ուն 3 միավոր:

Մյու պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով-Կարյակին խաղը, որտեղ շախմատիստնեը կիսեցին միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]