1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի 
«Եվա» ֆիլմի ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետարանն արգելել է «Ֆիլմմոր» կանանց ֆիլմերի միջազգային փառատոնում իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ահվալնյուզ»-ը, ֆիլմի ցուցադրության արգելը պատճառաբանվել է «արտակարգ դրության ռեժիմով ու անվտանգության նկատառումներով»:

Փառատոնի ներկայացուցիչ Մելեք Օզմանը «Բիանեթ»-ի հետ զրույցում, սակայն, խոստովանել է, որ ի սկզբանե Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական ինստիտուտին, որտեղ որ պետք է անցկացվի փառատոնը՝ խնդրելով չեղարկել «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: «Այնուհետև նրանք դիմել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, նույնիսկ անձամբ նախարարին»,- ասել է Օզմանը:

Այնուհետև փառատոնը պաշտոնական հրահանգ է ստացել թուրքական իշխանություններից՝ արգելելու ֆիլմի ցուցադրությունը:

Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ ֆիլմը տպավորություն ստեղծում, որ Ղարաբաղը հայկական տարածք է:

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադիի ֆիլմը պատմում է Եվա անունով կնոջ մասին, որ կարողանում է ամուսնու մահից հետո փախչել նրա ազդեցիկ բարեկամների մոտից դստեր՝ Նարեի հետ, և ապաստան է գտնում Հայաստանի՝ Ղարաբաղի գյուղերից, որտեղ էլ շարունակում է թաքնված ապրել: Նախորդ տարի ֆիլմը Հայաստանի կողմից ուղարկվել էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգին մասնակցելու համար, սակայն չէր ընդրկվել հիմնական ցուցակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]