Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը

Կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել  ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար, կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրա օգտին գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու համար: Անձամբ ստանալով պահանջված առանձնապես խոշոր չափի` 3000 ԱՄՆ դոլարը` իր գործողություններով օժանդակել է, որպեսզի ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Հ.Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Հ.Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]