1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների շուրջ 95 տոկոսը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին

Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների շուրջ 95 տոկոսը 
քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Գյումրի քաղաքում հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԻԱ նովոստի գործակալությանը հայտնել են Հայաստանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

«Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1300 մարդ: Վլադիմիր Պուտինը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել է, որ գլխավոր հյուպատոսությունում քվեարկության ընթացքին հետևել է ՌԴ նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի ներկայացուցիչը:

Երևանում՝ ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկած ՌԴ քաղաքացիների 90,5 տոկոսը ձայնը տվել է Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նախագահական ընտրություններին տեղամասում մասնակցել է ՌԴ շուրջ 5000 քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ ՌԴ Պետդումայի նախորդ ընտրություններին Երևանում մասնակցել է ՌԴ 1100 քաղաքացի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]