Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Van Music Awards 2017-ի ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Van Music Awards 2017-ի ամբողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ 
երեխաների բուժմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռադիո Վանը» արդեն 7 տարի է անցկացնում է Van Music Awards 2017 երաժշտական մրցանակաբաշխությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցանակաբաշխության հանդիսավարներն էին Լուսինե Բադալյանը (Լուլուն) եւ Հակոբ Պապիկյանը (Ժակը): «Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում Լուսինեն նշեց, որ այս տարի փորձել են յուրահատուկ ձեւով իրականացնել:

«Պլաններ կան փոխել մրցանակաբաշխության ձեւաչափը:  Դրա համար որոշեցինք այս անգամ յուրահատուկ ձեւով անցկացնել: Հատկապես, որ այս տարի Van Music Awards 2017-ը բարեգործական բնույթ էր կրում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ կար ամսվա հաղթողներ եւ հատուկ մրցանակակիրներ: Մենք ընտրել էինք այն արտիստներին, ովքեր առավելություն ունեն: Հատուկ մրցանակներով մենք ցույց են տալիս, որ որակյալ երաժշտությունը, լավ կատարված գործը միշտ էլ գնահատվում է երաժշտասերների կողմից»,- ասաց Լուսինեն:

Հաղորդավարուհու խոսքով՝ մրցանակաբաշխության համերգային ծրագրին մասնակցել են այն երգիչներն ու երաժշտական խմբերը, որոնք բացահայտում էին հանդիսատեսին: « Շատ հետաքրքիր է, որ մեր Van Music Awards-ն ամեն տարի յուրահատուկ է անցնում: Ամեն անգամ տպավորությունն այնպիսին է, որ վերջինն ամենալավն էր: Այս տարի էլ տարբերվող էր, քանի որ հանդիսատեսն էլ էր տարբեր: Մրցանակաբաշխությանը բացի մեր գործընկերներից նաեւ այնպիսի մարդիկ էին, որոնք ջանասիրաբար աշխատել են եւ ինչ-որ արդյունքի հասել: Նրանք թանկարժեք տոմսերը գնել էին ոչ թե համերգը լսելու, այլ բարեգործություն անելու նպատակով: Դրա համար այս անգամ ամեն ինչ փորձել ենք ավելի զուսպ ու չափի մեջ կազմակերպել»,- հավելեց նա:

Մրցանակաբաշխության ամբողջ հասույթը «Ռադիո Վանը» տրամադրելու է «Ֆոնդ 100»-ին, որը զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]