1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական 
պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ողջունելով լեհ խորհրդարանականներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ առանցքային հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություննների օրակարգը տարեցտարի դառնում է ավելի ընդգրկուն: Նա հույս է հայտնել, որ լեհ խորհրդարանականների այցը կնպաստի հարաբերությունների առավել սերտացմանը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեհաստանի Հանրապետության Սենատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որը վերաբերում է Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի կողմից հայերին տրված հատուկ արտոնությունների 650-ամյակին:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի հարաբերությունների սերտացումը:

Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Լեհաստանի կառավարության կողմից Լվովի հայկական եկեղեցու վերանորոգումը:

Լեհաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատվիրակության այցը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ երկու հանձնաժողովների համատեղ նիստն ուներ հարուստ օրակարգ, քննարկվել են հետագա փորձի փոխանակման հեռանկարները:

Մարեկ Ռոցկին կարեւորել է Լեհաստանի եւ Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի շրջանակում եւ Արա Բաբլոյանին ներկայացրել իր երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը:

Նա նշել է, որ իր երկրում կարեւորում են հայերի ներկայությունը, չեն պատկերացնում Լեհաստանն առանց հայերի եւ ուրախ են ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի կապակցությամբ: Մարեկ Ռոցկու խոսքով՝ Լեհաստանը պատրաստակամ է նպաստել համաձայնագրի վավերացման գործընթացի արագացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]