1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք»-ի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է առանձին որոշումներ կայացնել. Փաշինյանն ամփոփել է խմբակցության նիստը

«Ելք»-ի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է առանձին որոշումներ 
կայացնել. Փաշինյանն ամփոփել է խմբակցության նիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հերթական նիստի արդյունքներով որոշում է կայացրել, որ դաշինքի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է ունենալ պատկերացումներ և որոշումներ, որոնք կարող են չհամընկնել գործընկերների որոշումների հետ:  «Ելք» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ելք»-ը կշարունակի գործել խորհրդարանական հարթակում։ Դաշինքային ֆորմատով որոշումները խոչընդոտ չէ, որ կուսակցություններն առանձին որոշումներ կայացնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փաշինյանը:

Հարցին` կարելի՞ է եզրակացնել, որ «Քաղաքացիական կուսակցություն»-ը դուրս կգա Ազատության հրապարակ և կգնա փողոցային պայքարի ճանապարհով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կոնկրետ ապրիլի 1-ին և 3-ին որևէ գործողություն իրականացնելու վերաբերյալ որոշում չկա, սակայն իրենց համար հստակ է` եթե ցանկանան որևէ միջոցառում իրականացնել, դաշինքի համար որևէ խոչընդոտ չի լինի:

Փաշինյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է ապագա կառավարության կազմի ձևավորման դեմ պայքարի ճանապարհային քարտեզ, որի վերաբերյալ դաշինքի անդամ երեք կուսակցությունները ունեն իրենց մոտեցումներն ու պատկերացումները: «Մոտեցումների մեջ կան համընկնումներ, կան նաև տարբերություններ, որոնք կարող են լինել սկզբունքային»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ գործողությունների ծրագիր են ներկայացրել նաև դաշինքնի անդամ մյուս ուժերը:

Նա ընդգծեց, որ եկել են ըմբռնման` քանի որ չունեն գործողությունների հարյուր տոկոսանոց համընկնում, ամեն կուսակցություն ինքն է որոշելու իր անելիքը։ Նրա խոսքով`  քննարկումների մեջ փողոց դուրս գալու տարբերակն առկա է, ուղղակի պատկերացումների տարբերությունները վերաբերվում են մոտեցումներին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Ելք» դաշինքի անդամ մյուս քաղաքական ուժերի` «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ապագա կառավարության կազմի ձևավորման դեմ պայքարի ճանապարհային քարտեզ, որի վերաբերյալ դաշինքում երկար ժամանակ քննարկումներ էին ընթանում: «Ելք»-ում ընթացող քննարկումներին զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքից անկախ Երևանի քաղաքապետարանին իրազեկել էր ապրիլի 1-ին և երեքին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]