1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահին

Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և Powerchina International 
Group Limited ընկերության փոխնախագահին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին: Այս ընկերության կազմում է ընդգրկված հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ «Սինոհիդրո»-ն հաջողությամբ իրականացնելու է հյուսիս-հարավի ավտոճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները և պատրաստ է առաջ մղել շինաշխատանքները: 

 Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու չինական կողմին շինաշխատանքների ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]