Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուչդեմոնը պատրաստ Է Մադրիդի հետ բանակցել իր վերադառնալու շուրջ. Le Temps

Պուչդեմոնը պատրաստ Է Մադրիդի հետ բանակցել իր վերադառնալու շուրջ. Le Temps

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը պատրաստ Է բանակցել Մադրիդի հետ եւ կարծում Է, որ Իսպանիա իր վերադարձը կդառնար երկրում քաղաքական կյանքի նորմալացման եւ ժողովրդավարության վկայությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել Է Le Temps շվեյցարական թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պուչդեմոնը նախօրյակին մասնավոր այցով ժամանել Է Շվեյցարիա՝ մասնակցելու Մարդու իրավունքներին նվիրված միջազգային փառատոնին ու համաժողովին: Երկրի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել Է, որ Բեռնը չի խոչընդոտի քաղաքական գործչի մասնավոր այցին, չնայած այն բանին, որ Իսպանիայում նրա նկատմամբ ձերբակալման օրդեր Է գործում:

«Ես դրական պատասխան կտայի երկխոսության կամ բանավեճերի համար տարածություն ստեղծելու փորձերի վերաբերյալ ցանկացած առաջարկի: Ներկայիս հակամարտությունը կարող Է լուծվել միայն այդ ճանապարհով, այլ ոչ թե 25 կամ 30 տարվա բանտային ժամկետներով, արտաքսմամբ կամ ստորացումներով»,-ասել Է Պուչդեմոնը: Քաղաքական գործիչը նշել Է, որ իրեն չի համարում Կատալոնիայի նախկին ղեկավարը եւ նույնիսկ դիմել Է Իսպանիայի իշխանություններին, որպեսզի նրանք թույլատրեն Կատալոնիայի խորհրդարանին՝ ընտրելու կառավարության ղեկավար, սակայն Մադրիդն ամեն կերպ խոչընդոտում Է դրան:

«Իմ վերադարձը լավ նորություն կդառնար ժողովրդավարության համար: Այն քաղաքական կյանքի նորմալացման հայտանիշ կդառնար: Քաղաքական խաղորդները պետք Է խոսեն միմյանց հետ, մենք միշտ ցանկացել ենք դա: Տարօրինակ Է, որ Իսպանիան բանակցություններ Էր վարում ԷՏԱ ահաբեկչական խմբավորման հետ, որն սպանել Է հարյուրավոր մարդկանց եւ վիրավորել հազարավորների, բայց չի կարողանում երկխոսություն վարել մեզ հետ՝ նրանց հետ, ովքեր ոչ ոքի չեն սպանել, այլ իշխանության են եկել քվեարկության ճանապարհով: Դա անընդունելի Է»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]