1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարոն Մարգարյանի վստահեցմամբ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մայրաքաղաքում կանցկացվի բարձր մակարդակով

Տարոն Մարգարյանի վստահեցմամբ՝ Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովը 
մայրաքաղաքում կանցկացվի բարձր մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 19-ի ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց, որ Երեւանում հոկտեմբերին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցկացվի բարձր մակարդակով: «Արդեն ստեղծվել է պետական հանձնաժողով, եւ մենք այնտեղ հստակ անելիքներ ունենք: Մեր բոլոր ծառայությունները օր ու գիշեր աշխատում են, որ Երեւան քաղաքը պատշաճ տեսքի բերվի Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Երեւանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանի խոսքով`Երեւանի քաղաքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ` Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ; «Գործընթացը հսկողության տակ է»,-հավելեց քաղաքապետը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի 31 գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 4000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]