Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորի անտառպետության տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Վանաձորի անտառպետության տարածքում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գուգարքի անտառտնտեսության Վանաձորի անտառպետության տարածքում մարտի 18-ին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի մամուլի խոսնակ Լուսինե Հակոբյանը նշեց, որ փրկարարների, ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների համատեղ ջանքերով հաջողվել է հրդեհը մարել:

«Այդ տարածքներում բավականին շատ են լայնատերև երիտասարդ ծառերը, սակայն,բարեբախտաբար, դրանց վնաս չի հասցվել: Նախնական տվյալներով` այրվել են միայն մացառները և խոտածածկ տարածքը»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այրվել է 25 հեկտար խոտածածք տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am