Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ն հայտարարել Է ՌԴ նախագահի ընտրություններում հիմնական ազատությունների սահմանափակման մասին

ԵԱՀԿ-ն հայտարարել Է ՌԴ նախագահի ընտրություններում հիմնական ազատությունների սահմանափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցել են կազմակերպված ու կանոնակարգված, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատել Է բաց ու արդյունավետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է Ռուսաստանում Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության հատուկ կարճաժամկետ առաքելության համակարգող Միխայել Գեորգ Լինկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդ որում՝ Լինկը նշել Է, որ «պահպանվել են հիմնական ազատությունների՝ խոսքի ազատության եւ կամաարտահայտման սահմանափակումները: «Գործող նախագահն ամենաշատ եթերային ժամանակն Է ստացել»,-հավելել Է նա մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Նկատվել Է շարունակվող ճնշումը, սակայն ԿԸՀ-ն ընտրությունները ղեկավարում Էր բաց ու արդյունավետ»,-հայտարարել Է Լինկը: «Ընդհանուր առմամբ նախագահական ընտրությունների ընթացքում բողոքների մշակման գործընթացը բավականաչափ թափանցիկ չԷր»,-ասված Է ՌԴ-ում ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ-ի միջազգային առաքելության զեկույցում, որը հրապարակվել Է մարտի 19-ին: «Մեծ քանակությամբ դիմումներից ԿԸՀ-ն որպես գանգատներ Է դասակարգել 420-ը, բայց քննել եւ հրապարակել Է միայն երկուսը»,-նշել են զեկույցի հեղինակները:

«Հեռուստատեսությունը եւ հատկապես պետության կողմից հիմնված, նրա սեփականություն հանդիսացող կամ նրա կողմից աջակցվող հեռուստառադիոընկերությունները մնում են քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրը: Սահմանափակիչ օրենսդրական միջոցները եւ նորմատիվային-իրավական բազան խախտում են ԶԼՄ-ների ազատությունը եւ ինքնագրաքննություն հրահրում»,-ասված Է փաստաթղթում: Բացի այդ, գրանցված թեկնածուները, Լինկի խոսքով, «վստահություն Էին հայտնում, որ հաղթելու Է գործող նախագահը, քանի որ ընտրություններում բացակայում Է մրցակցությունը»: ԿԸՀ-ն արդեն մշակել Է արձանագրությունների 99,83 տոկոսը: Դրանց արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում Է ընտրություններում՝ հավաքելով ռեկորդային 76,6 տոկոս: Պավել Գրուդինինն ստանում Է 11,9 տոկոս, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66 տոկոս, Քսենյա Սոբչակը՝ 1,67 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]