Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտարարվել Է «Աստղային պատերազմներ» շարքի լավագույն ֆիլմը

Հայտարարվել Է «Աստղային պատերազմներ» շարքի լավագույն ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Esquire հանդեսը կազմել Է «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ կինոպատումի վարկանիշը: Կինոքննադատները հինգերորդ Էպիզոդը՝ «Կայսրությունը հասցնում Է պատասխան հարվածը», համարել են շարքի լավագույն կինոժապավենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեժիսոր Իրվին Քերշների նկարահանած ֆիլմն Էկրան Է բարձրացել 1980 թվականին: Ինչպես նշել են կինոքննադատները, այս մասում են «Աստղային պատերազմներ» ամբողջ շարքի ամենահիշվող պահերը: Կինոժապավենը դարձել Է «Աստղային պատերազմներ: Էպիզոդ IV: Նոր հույս» կինոպատումի ամենաառաջին կինոնկարի, որը հայտնվել Է վարկանիշի երկրորդ տեղում, շարունակությունը: Երրորդ հորիզոնականում Ռայան Ջոնսոնի «Վերջին ջեդայները» ֆիլմն Է, որը թողարկվել Է 2017 թվականին:

Թոփ-5 են մտել նաեւ 2005 թվականի «Սիթերի վրեժը» եւ 2016 թվականի «Թիվ մեկ վտարակը: Աստղային պատերազմներ. պատմություններ» սփին-օֆը: Դրան հետեւում են «Ուժի զարթոնքը», «Ջեդայի վերադարձը» եւ «Թաքնված սպառնալիք» մասերը: Կինոպատումի ամենաանհաջող կինոնկար են ճանաչել «2002 թվականի «Կլոնների գրոհը». այն ցուցակում զբաղեցրել Է վերջին տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]