Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախարար Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ Սուրյանին

Նախարար Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ 
Սուրյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ Սուրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը ողջունել է հյուրին և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրա նման տիտղոսակիր մարզիկի: «Մեր երկու երկրների համագործակցությունը սպորտում և հատկապես՝ ըմբշամարտում, ծառայում է այդ մարզաձևի զարգացմանը Հայաստանում և Իրանում: Վստահ եմ, որ հայ և իրանցի ըմբիշները մարզագորգին մրցակիցներ են, սակայն մրցահարթակից դուրս լավ ընկերներ են: Դրա վառ ապացույցը մեր այսօրվա հանդիպումն է»,- ասել է Ռոստոմյանը:

Նախարարը հյուրին է հանձնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ թողարկված հուշամեդալը: Համիդ Սուրյանը շնորհակալություն է հայտնել նվերի, ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]