1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միջազգային հանրության հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Ալիևին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Միջազգային հանրության հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Ալիևին. ՀՀ 
ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրել է նրան, որ Ալիևը հանդես է եկել նոր՝ ավելի մեծ պահանջներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ինչպես և ակնկալվում էր. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված տարածքային նկրտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է նրան ավելի մեծ տարածքների նկրտումներ ունենալ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարություններին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, թե «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողերում է»: Ավելի վաղ նա ադրբեջանական էր հորջորջել Հայաստանի քաղաքամայր Երևանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]