Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Իտալիայի դեսպանին


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը արտի 19-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռիչուլլիին կատարած աշխատանքի համար՝ արձանագրելով, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին հայ-իտալական բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև ակտիվացել են քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները, ձևավորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը, խորացել է տնետեսական փոխգործակցությունը, նոր լիցք են ստացել մշակութային փոխանակումները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանի արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև փոխշահավետ համագործակցությունը էլ ավելի կզարգանա՝ ի շահ երկու բարեկամ երկրների ժողովուրդների:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-իտալական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շուրջ, քննարկվեց Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությունը։

Հանդիպման ավարտին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում անձնական ներդրման համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Ջովաննի Ռիչուլլիին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։  




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ