Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման ծրագրի 2017թ-ի հաշվետվությունը

Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման ծրագրի 2017թ-ի 
հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանին ձայների 46  կողմ, 5 դեմ համամասնությամբ հաստատեց Երեւանի զարգացման ծրագրի 2017  թվականի հաշվետվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ  2017 թվականին իրականացված ծրագրերը, աշխատանքներն ու միջոցառումներն ուղղված են եղել Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրով նախանշված հիմնախնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով գերակա ուղղությունները։ «Մշտական ուշադրության կենտրոնում են եղել Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները։ Շարունակական են եղել պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքները՝ ուղղված քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովմանը, սոցիալական խոցելի խավերի, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց պաշտպանությանը»,-ասաց նա;

2018 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 23-ը Նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ՝ հանրային բաց լսումների եղանակով: Նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքներն ամփոփվել են, ըստ որի՝ լրամշակվել է Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ 2018թ. փետրվարի 26-ին հրավիրված նիստին հաշվետվությունը ներկայացվել է Խորհրդի անդամներին, և տրվել է դրական եզրակացություն՝ սահմանված կարգով ներկայացնելու Երևան քաղաքի ավագանուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]