Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրուդինինը «կեղտոտ» Է որակել նախագահական ընտրությունները

Գրուդինինը «կեղտոտ» Է որակել նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կոմկուսից Ռուսաստանի նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը հայտարարել Է, որ ճանաչում Է Վլադիմիր Պուտինի հաղթանակը, թեեւ ընտրությունները համարում Է համաշխարհային ստանդարտներին չհամապատասխանող, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Միանգամից ձեզ կասեմ, որ բացարձակապես համոզված եմ, որ գործող նախագահը հաղթել Է: Ես բացարձակապես համոզված եմ, որ այդ հաղթանակը եղել Է: Բայց այն, ինչ նախընտրական արշավի ընթացքում արվեց չինովնիկների, իշխանությունների, այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից, թույլ են տալիս ինձ ասելու, որ դրանք կեղտոտ ընտրություններ Էին:

«Դրանք ընտրություններ Էին, որոնք չեն համապատասխանում համաշխարհային չափորոշիչներին»,-լրագրողներին ասել Է Գրուդինինը՝ մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում: ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան ավելի վաղ հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունների ընթացքում լուրջ գանգատներ չեն գրանցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]