Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թբիլիսիից Բաթում հնարավոր կլինի հասնել Էլեկտրամոբիլով

Թբիլիսիից Բաթում հնարավոր կլինի հասնել Էլեկտրամոբիլով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Թբիլիսիից սեւծովյան Բաթում քաղաք հնարավոր կլինի առանց որեւԷ խնդրի հասնել Էլեկտրամոբիլով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է E-Space ընկերության տնօրեն Սուլխան Գվալիան TV Pirveli հեռուստաընկերության եթերում:

E-Space-ն առաջին ընկերությունն Է Վրաստանում, որն զբաղվում Է երկրում Էլեկտրամոբիլների տարածմամբ եւ լցակայանների համապատասխան ցանցի զարգացմամբ: Թբիլիսիից Բաթում հեռավորությունը ավելի քան 370 կիլոմետր Է: «Թբիլիսի-Բաթում ավտոճանապարհին այս տարի չորս լցակայան կտեղակայվի Էլեկտրամոբիլների համար»,-ասել Է Գվալիան, ընդգծելով, որ դա բավարար կլինի Էլեկտրամոբիլով սեւծովյան առողջարան հասնելու համար: Մինչեւ 2018 թվականի վերջը Էլեկտրամոբիլը կարելի կլինի լիցքավորել անվճար, նշել Է Գվալիան:

«Այնուհետեւ մենք կտեսնենք Էլեկտրամոբիլների թվաքանակի աճի դինամիկան եւ որոշում կընդունենք»,-հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]