Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական իրականության երջանիկ Իզաուրան

Հայկական իրականության երջանիկ Իզաուրան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի բնակչուհի Իզաուրա Ուստյանը փախել է Սյունիքի մարզի Արտավան համայնք իր սիրո հետևից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իզաուրան խոստովանեց, որ ծնողներն իրեն անվանակոչել են 1990-ականների «Ստրկուհի Իզաուրան» սերիալի հերոսուհու անունով։

Ի տարբերություն սերիալի հերոսուհու՝ նա իր ընտանիքում ապրում է սիրո և համերաշխության մեջ, Արտավան գյուղի դպրոցի անգլերենի ուսուցչուհի է։ Ամուսինը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ընձառյուծի ծրագրի Արտավանի տարածքի ընձառյուծի խնամակալ Գառնիկ Գևորգյանն է։

Գառնիկն ու Իզաուրան ունեն մեկ դուստր, ում անունը նույնպես հազվադեպ է ու յուրահատուկ՝ Սալոմե, և հիմա նրանք իրենց երկրորդ փոքրիկին են սպասում, ում որոշել են անվանել Դանիել։

«Ես ծնվել եմ «Ստրկուհի Իզաուրա» սերիալի վերջին սերիայի սկսվելու պահին, և այդ իսկ պատճառով որոշել են ինձ Իզաուրա անվանել։ Ես ծնվել եմ 1990 թվականին»,- պատմեց Իզաուրան, իսկ ամուսինն էլ կես-կատակ, կես-լուրջ ասում է, թե  հազիվ է փախցրել իր գեղեցկուհի կնոջը։

Իզաուրան ու Գառնիկը Երևանում են միմյանց հանդիպել և ծանոթացել, երեք տարի շփվել են, և հետո ախալքալաքցի աղջիկը փախել է իր ընտրյալի հետ, քանի որ ինչպես ինքն է ասում՝ ծնողները չեն ցանկացել աղջկան ամուսնացնել «լուսնից մեկ կանգառ ներքև»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]