1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արևային ջրատաքացուցիչ համակարգեր են տեղադրվում

Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արևային ջրատաքացուցիչ 
համակարգեր են տեղադրվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում կունենա արևային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում  արդեն սկսվել են 500լ տարողունակությամբ թվով 14 արևային ջրատաքացուցչի տեղադրման աշխատանքները։

Այլընտրանքային էներգիայի աղբյուրների  օգտագործման արդյունքում Իջևանում գործող  ՍՈՍ մանկական գյուղը ոչ միայն 100%-ով կկրճատի ջրի տաքացման համար իրականացվող ծախսերը, այլև էականորեն կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազերի արտանետումը։

Ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքում թողարկվող «VISA Բարերար»  քարտերով կուտակված  միջոցներով։

Արևային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրման աշխատանքների ավարտից հետո կսկսվի ֆոտովոլտային կայանի կառուցումը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը «VISA Բարերար» քարտերից ստացված եկամտի մի մասը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամ.  կուտակված ֆինանսական միջոցներով պարբերաբար իրականացվում են բարեգործական խոշոր ծրագրեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]