Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար

Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված 
հայկական տաղավար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մարտի 18-ին բացվեց «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին այս տարի հերթական անգամ մասնակցում է Հայաստանը՝ ներկայացնելով 20 գինեգործական ընկերություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ում Հայաստանի տաղավարում ընկերությունները ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը, քննարկվեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայնորեն սպառման նպատակով անհրաժեշտ քայլերը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 20-ը:

«Պրովայն» («ProWein») գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994թ. ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների ավելի քան 6.600 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին և ավելի քան 1000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]