Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սան Ռեմոյի պատանեկան մրցույթին Հայաստանից կմասնակցեն Համլետ Բադալյանը և Գոռ Հարությունյանը

Սան Ռեմոյի պատանեկան մրցույթին Հայաստանից կմասնակցեն Համլետ Բադալյանը և Գոռ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 19, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան ընտրությունների արդյունքում «Սան Ռեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթին Հայաստանը կներկայացնեն Համլետ Բադալյանը և Գոռ Հարությունյանը: Մասնակիցներն Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենան ապրիլի 19-ին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մարտի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Գյումրիում և Երևանում կիսաեզրափակիչ փուլերին մասնակցած լավագույն կատարողները:

Ժյուրին հաղթող ճանաչեց Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին (դասատու՝ Վարազդատ Հովհաննիսյան, տնօրեն՝ Հասմիկ Մկրտումյան) և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանին (դասատու՝ Ռուզան Մատինյան, տնօրեն՝ Աիդա Սարգսյան):

SanremoJunior մրցույթն անցկացվում է 2010 թվականից, Սան Ռեմո քաղաքի «Արիստոն» համերգասրահում՝ բարձրակարգ նվագախմբի կենդանի նվագակցությամբ: Այս տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ: Այս տարի այդ բացառիկ հնարավորությունն ընձեռվեց Հայաստանին` Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետեւողական գործունեության շնորհիվ:

Հայաստանյան ընտրական փուլի հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, Երեւանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Սուսաննա Բարսեղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երեւանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, Ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, վերադաշնակող Կարեն Մարգարյանը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ Զառա Արամյանը:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]