Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ն դատապարտել Է Սոլսբերիի միջադեպը եւ ՌԴ-ից պահանջել՝ պատասխանել հետաքննության հարցերին

ԵՄ-ն դատապարտել Է Սոլսբերիի միջադեպը եւ ՌԴ-ից պահանջել՝ պատասխանել հետաքննության հարցերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի նախարարները դատապարտել են Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպը եւ Ռուսաստանց պահանջել՝ պատասխանել բրիտանական հետաքննության հարցերին: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ասված Է ԵՄ-ի Խորհրդի՝ մարտի 19-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարները չեն հիշատակել ՌԴ-ի նկատմամբ որեւԷ պատժամիջոցի մասին եւ խույս են տվել մեղքն ուղղակիորեն եւ պաշտոնապես Ռուսաստանի վրա դնելուց, ինչը պնդում Էր Լոնդոնը: «Եվրամիությունը կոչ Է անում Ռուսաստանին՝ շտապ կարգով պատասխանել Մեծ Բրիտանիայի եւ միջազգային հանրակցության կողմից բարձրացված հարցերին եւ ամբողջական տեղեկատվություն ներկայացնել իր «Նովիչոկ» ծրագրի վերաբերյալ,-հետեւում Է հայտարարությունից:-ԵՄ-ն լիակատար համերաշխություն Է հայտնել Մեծ Բրիտանիային եւ աջակցություն՝ այդ հանցագործության համար պատասխանատուներին դատապարտելու նրա ջանքերին»:

Դրա հետ միասին նախարարները նախընտրել են փոքր-ինչ սահմանազատվել Լոնդոնի առաջարկած այն ձեւակերպումից, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն Է կրում Սոլսբերիի միջադեպի համար: Նրանք այն ուղղել են հետեւյալ կերպ. «Եվրամիությունը խիստ լրջորեն Է ընդունել Միացյալ Թագավորության կառավարության այն հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ամենայն հավանականությամբ պատասխանատվություն Է կրում այդ միջադեպի համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]