Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումից հետո Լեհաստանն արագացված ընթացակարգով կվավերացնի այն

Հայաստանում ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումից հետո Լեհաստանն 
արագացված ընթացակարգով կվավերացնի այն

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը կփորձի հնարավորինս արագացված ընթացակարգով վավերացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, երբ այն կվավերացնի Հայաստանի խորհրդարանը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին:

«Մեր քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ  Հայաստանի կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո Լեհաստանը հնարավորինս արագացված ընթացակարգով կփորձի վավերացնել այն, ինչպես նաև կմիջնորդի, որպեսզի այդ գործընթացն արագացվի նաև ԵՄ անդամ երկրներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռոցկին:

Նա հավելեց, որ, հաշվի առնելով Լեհաստանի փորձը, այդ գործընթացը երկարատև կլինի, սակայն շեշտեց, որ դրականն ու հուսադրողն այն է, որ սկսվելու են կոնկրետ գործողություններ փոքր քայլերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]