1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեհաստանը կփորձի հնարավորինս արագ ժամկետում ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ

Լեհաստանը կփորձի հնարավորինս արագ ժամկետում ապահովել ՀՀ քաղաքացիների 
ազատ մուտքը ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին դժվարանում է ժամկետներ նշել, թե երբ կմեկնարկեն Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքական բանակցությունները, սակայն հավաստիացնում է, որ ամեն ինչ անելու են Եվրամիություն ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու համար:

Մարեկ Ռոցկին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը: «Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, սակայն մենք պարտավորվել ենք սկսել քննարկել այդ հարցը մեր առաջնային օրակարգում: Կփորձենք հնարավորինս արագ ժամկետներում Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքն ապահովել Եվրոպական Միության տարածք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ռոցկին:

Նա հավելեց, որ ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը եղել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի օրակարգի առաջնային հարցերից մեկը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ նիստի ընթացքում լեհական պատվիրակության անդամները բարձրաձայնել են, որ Հայաստանը կարող է Լեհաստանը դիտարկել որպես ԵՄ-ում հայկական շահերի դեսպան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]