Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր Կալեդոնիան հանրաքվե կանցկացնի Ֆրանսիայից անկախության շուրջ

Նոր Կալեդոնիան հանրաքվե կանցկացնի Ֆրանսիայից անկախության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Կալեդոնիայի Կոնգրեսը մարտի 19-ին ձայների մեծամասնությամբ հաստատել Է նոյեմբերի 4-ին Ֆրանսիայից անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Էրոպ-1» ռադիոկայանը: Հանրաքվեի օգտին քվեարկել Է 38 պատգամավոր, դեմ են արտահայտվել 14-ը, եւս երկուսը ձեռնպահ են մնացել:

Հանրաքվեն կազմակերպվելու Է Նումեա համաձայնագրի շրջանակներում, որով նախատեսվում Է, որ կյանքի մի շարք ոլորտների նկտամամբ հսկողությունն աստիճանաբար կանցնի տեղական իշխանություններին, բացառությամբ պաշտպանության, անվտանգության, արդարադատության եւ արժույթի հետ կապված հարցերի: Այն ստորագրվել Էր 1998 թվականին: Հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթի տեքստը մշակվել Էր «Ազգային ազատագրման Կանակիի սոցիալիստական ճակատ» եւ «Ազգային միություն հանուն անկախության» շարժումների կողմից:

Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի անդրծովյան տարածքն Է Խաղաղ օվկիանոսում: 1998 թվականին արշիպելագում արդեն անցկացվել Է անկախության հանրաքվե, այն ժամանակ տեղի բնակիչները չպաշտպանեցին քաղաքական գործիչների նախաձեռնությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]